Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեհաստանում ելույթներից մեկի ժամանակ դիմել է երեխաներին ու երիտասարդներին` նրանց կոչ անելով ամբողջ օրը համակարգչի առաջ չնստել ու ձանձրալի կյանք չվարել:
The Guardian-ը գրում է՝ կաթոլիկների հովվապետն ասել է, որ երեխաներն ու դեռահասները դաժան տեսախաղեր խաղալու, համակարգչի, հեռուստացույցի առաջ նստելու կամ սմարթֆոնով ժամանակ վատնելու փոխարեն պետք է ակտիվ կյանք վարեն:
«Սիրելի երիտասարդներ, մենք լույս աշխարհ չենք եկել սոսկ բազմանալու համար: Մենք պարտավոր ենք նախ և առաջ մեզնից հետո հետք թողնել: Ուստի՝ ես չեմ ուզում, որ դուք լինեք տաղտուկ կյանքով ապրող ծույլ մարդիկ: Հագեք ձեր մարզակոշիկներն ու ակտիվ կենսակերպ վարեք»,-ասել է պոնտիֆիկոսը Կրակովում: